Ուկրաինայի հայերը մասնակցել են Կիևյան Ռուսիայի մկրտության 1030-ամյակին նվիրված միջոցառումներին

Հուլիսի 28-ին Կիևում Վլադիմիր Մեծի արձանի մոտ տեղի ունեցան միջոցառումներ՝ նվիրված Կիևյան Ռուսիայի մկրտության 1030-ամյակին, որին ներկա են եղել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, կրոնական բարձրաստիճան այրեր, պետական պաշտոնյաներ։ Արարողությանը ներկա է եղել նաև Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ եպիսկոպոս Մարկոս Հովհաննիսյանը։
Նույն օրը Կիևի հայկական եկեղեցու «Սրբոց Նահատակաց» երգչախումբը մասնակցել է քրիստոնեական երգի ու երաժշտության «Հոգևոր երգեր» փառատոնին, որը կազմակերպվել էր Կիևի քաղաքապետարանը՝ «Հոգևոր ճառագայթներ» մշակութային նախագծի շրջանակներում։ Փառատոնը կազմակերպվել էր «Երգեցիկ դաշտ» մշակութային համալիրում: Փառատոնի շրջանակներում ցուցադրվեցին նաև «Իմ Հայրենիք. նվիրվում է Ռուսիո-Ուկրաինայի մկրտության 1030-ամյակին» խորագրով պատմական-գրական համաուկրաինական մրցույթի հաղթողների ստեղծագործությունները:
Թեմատիկ միջոցառումների կազմակերպիչ Ելենա Հովհաննիսյանի հաղորդմամբ, Կիևւյան Ռուսիայի մկրտության 1030-ամյակին նվիրված միջոցառումներ հայ համայնքը սկսել է կազմակերպել հուլիսի 25-ից։ Ուկրաինայի հայերի միության աջակցությամբ «Կիևյան Սոֆիա» ազգային արգելանոցում կայացավ «Կիևյան Ռուսիայի մկրտության 1030-ամյակին» խորագրով 11-րդ համաուկրաինական գիտագործնական կոնֆերանսի բացումն ու լիագումար նիստը։
Հիմնական զեկույցների հետ կոնֆերանսին ելույթ ունեցան պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Նադեժդա Նիկիտենկոն և «Մշակութային կապերի հայկական միություն» հ/կ ղեկավար Ելենա Հովհաննիսյանը։ Նշենք նաև, որ միջոցառման շրջանակներում տեղի ունեցավ «Իմ Հայրենիք. նվիրվում է Ռուսիո-Ուկրաինայի մկրտության 1030-ամյակին» պատմական-գրական համաուկրաինական մրցույթի հանդիսավոր պարգևատրումը։
Ինչպես AnalitikaUA.net- ն արդեն տեղեկացրել է, Ուկրաինայի մշակույթի վաստակավոր գործչի, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Նադեժդա Նիկիտենկոյի գրքում արքայադուստր Աննայի հայկական արմատները մանրամասնորեն նկարագրված են: Նիկիտենկոյի խոսքերով` արքայադուստր Աննա մեծ ազդեցություն է թողել Կիևյան Ռուսիայի ճակատագրի վրա:
Հիշեցնենք, որ միջոցառումների մեկնարկը տրվել է անցյալ տարվա նոյեմբերին՝ Հայաստանում:
Ինչպես հայտնի է, Ուկրաինայի հայերի միությունը ակտիվ աշխատանք է տանում ազգային պատմական արժեքների հանրահռչակման ուղղությամբ: Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանի խոսքով՝ գիտությունը ավանդաբար կազմակերպության ուշադրության կենտրոնում է: