Թեհրանի «Արաքս» դպրոցը նահանգում ճանաչվել է որպես լավագույն դպրոց

Թեհրանի «Արաքս» հայկական դպրոցը 2017-18 ուսումնական տարում արժանացել է նահանգային գերազանց աստիճանի՝ «Դպրոցի տնօրինման կատարելագործման ծրագրի» իրականացման շրջանակում:
Հավելենք, որ 2014-15 ուսումնական տարում «Արաքսը» Թեհրան քաղաքի առաջին դպրոցներից էր, որ այս ծրագրով դարձավ քաղաքի Ուսումնադաստիարակչության 6-րդ շրջանի ընտրյալ դպրոց:
«Դպրոցի տնօրինման կատարելագործման ծրագիր»-ն ուղղված է դպրոցների գործունեության նպատակասլացությանը և արդյունքների բարեփոխմանը: Դպրոցի տնօրինման մակարդակի բարձրացումն ու բարելավումը պահանջում է ղեկավարման այլազան ոճերի կիրառում, միասնական կառավարում՝ համատեղվածության առանցքայնությամբ և համապարփակ ու տարածուն որակավորմամբ: