ՀՄԸՄ 100-ամյակի միջոցառումների շրջանակներում տողանցք դեպի Հանրապետության հրապարակ և Վահան Չերազի արձանի բացում Գյումրիում

Հուլիսի 21-ին, ժամը` 18:00-ին, 11-րդ համա-ՀՄԸՄ-ական բանակումի մասնակիցները տողանցքով Ազատության հրապարակից կքայլեն դեպի Հանրապետության հրապարակ: Հրապարակում խոսքով հանդես կգան միության որոշ գործիչներ:
Հուլիսի 23-ին, ժամը` 12:00-ին, Գյումրիի Վարդանանց հրապարակում տեղի կունենա Վահան Չերազի արձանի բացումը և սկաուտների տողանցք:
Մեկնումը` հուլիսի 23-ին, ժամը՝ 09:00-ին, նախարարության շենքի դիմացից (Հասցե՝ Վազգեն Սարգսյան 3):