Սփյուռքի նախարարությունում կայացավ ՀՄԸՄ-ի 100-ամյակին և 11-րդ համա-ՀՄԸՄ-ական բանակումին նվիրված ասուլիսը

Հուլիսի 17-ին սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ ՀՄԸՄ-ի 100-ամյակին և 11-րդ համա-ՀՄԸՄ-ական բանակումին նվիրված մամուլի ասուլիս: Ասուլիսի բանախոսներն էին ՀՄԸՄ Կենտրոնական վարչության ատենապետ Գառնիկ Մկրտիչյանը, վարչության գանձապահ Վաչե Նաջարյանը, Բանակումի ընդհանուր խմբապետ Թալին Օրդողլյանը, ՀՄԸՄ-ՀԱՍԿ ատենապետ Դավիթ Հակոբյանը, «Մարզիկ» ամսագրի խմբագիր Վիգեն Ավագյանը, ՀՄԸՄ-ի Կանադայի ներկայացուցիչ Մոսիկ Թոփուզյանը:

Ասուլիսի ընթացքում Գառնիկ Մկրտիչյանը մանրամասն ներկայացրեց հուլիսի 19-29-ը իրականացվելիք միջոցառումները, խոսեց ՀՄԸՄ-ի կազմավորման և գործունեության մասին, ընդգծեց, որ միության առաքելությունն է պահել հայ մարդու մեջ առողջ հոգի և բանականություն:

Այնուհետ 100-ամյա հոբելյանի և բանակումի մասին խոսեցին Վաչե Նաջարյանը և Թալին Օրդողլյանը՝ առանձնացնելով սկաուտների գործունեությունը:

Բանախոսները շնորհակալություն հայտնեցին Սփյուռքի նախարարությանը՝ ասուլիսը պատշաճ կերպով կազմակերպելու համար:

Նշենք, որ հուլիսի 19-29-ը Հայաստանում նշվելու է ՀՄԸՄ-ի 100-ամյա հոբելյանը Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի, Նորին Սուրբ Օծություն Տեր Տեր Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Նորին Սուրբ Օծություն Տեր Տեր Արամ Առաջին Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի բարձր հովանու ներքո և Հայաստանի Հանրապետության կառավարության աջակցությամբ:

Երևանը կհյուրընկալի շուրջ 3000 հոմենեթմենականների:

Scroll Up