Երևանում կբացվի «Քարերի Պոեզիա. Անի» ցուցահանդեսը

ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի «Տրդատ» սրահում կբացվի «Քարերի Պոեզիա. Անի» խորագրով ցուցահանդեսը:

Քաղաքաշինության կոմիտեում նշել են, որ այն կբացվի հուլիսի 11-ին՝ ժամը 17:00-ին:

Ներկայացված կլինեն Հայաստանի և Թուրքիայի մի խումբ փորձագետների ջանքերի շնորհիվ հավաքագրված, 2016թ. ՅՈԻՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված, Անի քաղաքի շրջակայքի ճարտարապետական ժառանգությունը։

Ցուցահանդեսը կգործի Կառավարական շենք N 3 հասցեում, մուտքը՝ Հանրապետության փողոցի կողմից:

Մուտքն ազատ է:

Ցուցահանդեսն իրականացվում է «Անադոլու քյուլթուր»-ի, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի և Նորվեգիայի մշակութային ժառանգության հետազոտությունների ինստիտուտի (NIKU) համագործակցությամբ:

Scroll Up