Աշխատանքներ են տարվում Աղթամար կղզին խմելու ջրով ապահովելու ուղղությամբ

Թուրքիայում աշխատանքներ են իրականացվում Վանի ներկայիս Գևաշ գավառում գտնվող Աղթամար կղզին խմելու ջրով ապահովելու ուղղությամբ: Այդ մասին, ըստ Akunq.net-ի, հաղորդում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականը:
Ըստ աղբյուրի, որում հիշատակվում է նաև հայկական Սուրբ Խաչ եկեղեցու առկայությունը այդ կղզում, այդ նպատակով լճի տակով 4 հազար մետրանոց ջրի խողովակ է անցկացվելու: Այդ նախագիծն ընդհանուր 5 մլն լիրա կարժենա թուրքական կառավարության վրա: Աղբյուրում նաև ընդգծվում է այդ նախագծի կարևորությունը` Վանում զբոսաշրջությունը զարգացնելու առումով: