«Կովկասյան առաջնություն» միջազգային մրցույթ-փառատոնը Երևանում կմիավորի տարբեր երկրների ներկայացուցիչների

Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիայի և հիմնադիր նախագահ Արման Ղուկասյանի նախաձեռնությամբ հուլիսի 7-13-ը Երևանի Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում կկայանա «Կովկասյան առաջնություն» երգի և պարի միջազգային 5-րդ մրցույթ-փառատոնը, որին մասնակցում են ներկայացուցիչներ՝ Հայաստանից, Ռուսաստանից, Իսրայելից, Ղազախստանից, Լատվիայից, Լիտվայից, Վրաստանից և Կիպրոսից: 7-ից բարձր տարիքային խմբերի մասնակիցները ներկայանալու են տարբեր ժանրերում՝ ակադեմիական վոկալ, էստրադա, ժողովրդական երգեցողություն, ջազ, պոպ:

Ինչպես հաղորդում է «Հայերն այսօր»-ը, ժյուրի կազմում ընդգրկված են անդամներ՝ Լիբանանից, Հայաստանից, Չեխիայից, Ռուսաստանից, Ղազախստանից, Վրաստանից, Կիպրոսից և Լիտվայից: Լիբանանի ժյուրի պատվիրակությունը ներկայացնում են Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիայի փոխնախագահ և պրոդյուսեր Վիգեն Թանաշյանը, երգչուհի Թարա Մաալուֆը և ժյուրի նախագահ, օպերային երգչուհի, եվրոպական 6 միջազգային մրցույթների Գրան պրի մրցանակակիր Լեոնորան՝ Արևիկ Թանաշյանը, որը նաև Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիայի Լիբանանի մասնաճյուղի նախագահն է:

Հավելենք, որ Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիան և «Կովկասյան առաջնություն» մրցույթ-փառատոնն այս տարի նշում են իրենց հոբելյանական՝ 5-ամյակը:

Scroll Up