Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանը Անգլիայի Արքայազն Ուիլյամին հայկական խաչ է նվիրել

Հունիսի 28-ին Երուսաղեմում պաշտոնական այցով գտնվող Անգլիայի արքայազն Ուիլյամը այցելել է Ս. Հարության Տաճար, որտեղ նրան դիվավորել են Իրավատեր երեք համայնքների հոգևոր պետերը:
«Հայերն այսօր»-ի փոխանցմամբ, Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը ներկայացրել է Սուրբ Աթոռի Լուսարարապետ Գերշ. Տ. Սևան Արք. Ղարիբյանը:
Սուրբ Հարության տաճարում Ս. Արևմաթացու հայկական մատուռ այցի ընթացքում Անգլիայի արքայազնին բարի գալուստի խոսք է ասել Տաճարի հայ տեսուչ Հոգշ. Տ. Սամվել Ծայրագույն վարդապետ Աղոյանը և Պատրիարքարանի անունից նրան հայկական խաչ նվիրել: