«ԱՌՆՎԱԶՆ ԵՐԵՔ ՈՐԴՈՎ ՍԵՂԱՆ ՆՍՏԵՆՔ»
«ՀԱՅԵՐԸ` ԱՌԱՆՑ ԾԽԱԽՈՏԻ»
«ՀԱՅԱՍՏԱՆԸ ԲՈԼՈՐ ՀԱՅԵՐԻ ՀԱՅՐԵՆԻՔՆ Է, ԵԿԵ՛Ք ՀԶՈՐԱՑՆԵՆՔ ԱՅՆ»
«ՀԱՅ Է ՆԱ, ՈՎ ԻՐԵՆ ՀԱՅ Է ԶԳՈՒՄ»
«ՀԱՅՆ ԻՐ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ԾԱՌԱՅԵԼՈՒՑ ԲԱՑԻ ՊԵՏՔ Է ՆԱԵՎ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ ՇԱՀ ՍՏԱՆԱ»
«ԴԱՐՁԻ՛Ր ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԺԱՌԱՆԳՈՐԴԸ, ՏԵՐՆ ՈՒ ՊԱՇՏՊԱՆՆ ԱՄԵՆՈՒՐԵՔ»
«ՔՈ ՏԱՂԱՆԴԻՑ, ՇՆՈՐՀՆԵՐԻՑ ՄԻ ԱՓ ՎԵՐԱԴԱՐՁՐՈՒ ՀԱՅՐԵՆԻՔԻԴ»
«ՏԱՆԸ ԽՈՍԵ՛ՆՔ ՀԱՅԵՐԵՆ»
«ԱՌՆՎԱԶՆ 3 ՏԱՐԻՆ ՄԵԿ ԱՆԳԱՄ ՀԱՆԳՍՏԱՑԻ՛Ր ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ»
«ԳԾԻ՛Ր ՏՈՀՄԱԾԱՌԴ»
«ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆ, ՀԱՅՐԵՆԻՔԻՍ ՕՐՀՆՈՒԹՅԱՄԲ»
«ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՈՒՆԸ ԵՎ «ՅԱՆ»-Ը ՔՈ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆՆ Է ԱՇԽԱՐՀՈՒՄ»
«ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇԻՎ ՈՒՆԵՑԻՐ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ»
«ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՀԱՅ ՊԵՏՔ Է ՏԵՍՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԸ»
«ԿԱՆՔ, ՊԻՏԻ ԼԻՆԵՆՔ ՈՒ ԴԵՌ ՇԱՏԱՆԱՆՔ»Պ. ՍԵՎԱԿ
«ՈՎ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴ, ՔՈ ՄԻԱԿ ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՔՈ ՀԱՎԱՔԱԿԱՆ ՈՒԺԻ ՄԵՋ Է» Ե. ՉԱՐԵՆՑ

Նիկոլ Փաշինյանը պարգևատրվեց «Արվեստի խաղաղության» պատվո ոսկե մեդալով

2018թ-ի հունիսի 12-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունեց «Արվեստի խաղաղությունը» կազմակերպության հիմնադիր նախագահ Դանիել Վարուժան Հեջինյանին և կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Հեղինե Գևորգյանին: Հանդիպմանը ներկա էին նաև մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը և վարչապետի մամլո քարտուղար Արման Եղոյանը:

Զրույցի ընթացքում Հեջինյանն իր խոսքում նշեց, որ պարոն վարչապետը վայելում է համայն հայության  սերն ու վստահությունը, և պատմության մեջ սա բացառիկ երևույթ է, երբ հրապարակում ժողովուրդն է ընտրում իր վարչապետին:

 Հանդիպման վերջում  Հեջինյանը հանդես եկավ ելույթով.

«2014 թ-ին համահայկական 5-րդ համաժողովի շրջանակներում ինձ առիթ ընծայվեց ծանոթանալ այնժամ ազգայի ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ: Բոստոնից հետևելով Հայաստանի քաղաքական կյանքին և ծանոթ լինելով նրա գործունեությանը՝  ծանոթանալուց և այցեքարտեր փոխանակելուց հետո նրան հարցրի՝ պարոն Փաշինյան Ձեզ այդքան դուխ որտեղի՞ց:

Իմ հարցի պատասխանը ստացա 4 տարի անց: Պարզվեց, որ պատմությունն է ծնում հեղափոխությունը, ժողովուրդն է իրականացնում, իսկ առաջնորդը նշանակվում է ի վերուստ: Նրա դուխը պայմանավորված է ժողովրդի սիրով, համերաշխությամբ, փոխադարձ վստահությամբ և միասնականությամբ, որտեղ չկա ամերիկահայ, չկա պարսկահայ, կամ սիրիահայ, այլ կա մեկ միասնական հայ ժողովուրդ, որոնք մեկ մարդու նման կատարում են իրեց առաջնորդի հրահանգները՝ որդեգրելով ձեռքերը վեր, խաղաղ, առանց բռնության պայքարի ձևը:

«Արվեստի խաղաղությունը» կազմակերպությունը հիմնված է 2003 թ-ին, Բոստոնում, որը կրթական, մարդասիրական, անշահույթ կազմակերպություն է, չունի ոչ մի կուսակցական կամ կրոնական ուղղվածություն, որն օգտագործում է արվեստի համընդհանուր լեզուն մարդկանց բարօրության, հակամարտությունների խաղաղ լուծման, հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և արտերկրում Հայաստանի հեղինակության բարձրացման համար:

«Արվեստի խաղաղությունը» կազմակերպությունը ձոնված է աշխարհում խաղաղության պահապաններին, խաղաղություն իրականացնողներին և բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքը վտանգում են մարդկանց բարօրության համար www.peaceofart.org:

Ուստի, «Արվեստի խաղաղությունը» կազմակերպությունը պարգևատրում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին «Արվեստի խաղաղությունը» կազմակերպության պատվո ոսկե մեդալով խաղաղ թավշյա հեղափոխության համար:

Ստորագրված մայիսի 8-ին, 2018 թվ.»:

Scroll Up