Ստեփանակերտում կկայանա սփյուռքահայ երաժիշտ Արմեն Ահարոնյանի մենահամերգը
Հունիսի 29-ին, ժամը 19:00-ին, Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջի դահլիճում տեղի կունենա դաշնակահար Արմեն Ահարոնյանի (ԱՄՆ) մենահամերգը:
Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունից՝ մուտքն ազատ է բոլոր ցանկացողների համար:
Աղբյուրի հաղորդմամբ՝ ծրագրում ներառված են հեղինակային հորինումներ՝ դասական և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններից: