Կկայանա «Երևան ՏԱՐԱԶֆեստ» 4-րդ փառատոնը

«Երևանյան ամառ 2018»-ի շրջանակներում օգոստոսի 4-ին Հյուսիսային պողոտայում կկայանա «Երևան ՏԱՐԱԶֆեստ» 4-րդ փառատոնը: «Հայերն այսօր»-ի փոխանցմամբ, միջոցառման շրջանակներում ժամը՝ 18:00-20:00-ն տեղի կունենա ցուցահանդես-տոնավաճառ՝ ժողվարպետների, հայկական արտադրանքը ներկայացնող ընկերությունների, թանգարանների մասնակցությամբ, իսկ 20:00-23:00-ն՝ տարազային և մանրանկարչության բաղադրիչ պարունակող դիզայներական հավաքածուների անհատական ցուցադրություն-դեֆիլե (Տերյան մշակութային կենտրոնի և անհատ դիզայներների մասնակցությամբ:

Scroll Up