ԱՄՆ Գլենդել քաղաքի փողոցներից մեկն անվանակոչվեց` Արցախ

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդելի քաղաքային խորհուրդը րոպեներ առաջ պատմական որոշում է կայացրել: Ինչպես հաղորդում են ԱՄՆ Հայ դատի հանձնախմբից՝ Գլենդելի քաղաքային խորհուրդն ընդունեց բանաձև՝ Մերիլանդ պողոտայի երկուհատվածները՝ Արցախի պողոտա անվանելու մասին»,-նշում են Հայ դատի հանձնախմբից։

Հավելենք, որ դեռ մարտի 13-ին, երբ Արցախի նախագահ Բակո Սահակյանը գտնվում էր Միացյալ Նահանգներում, Գլենդելի քաղաքային խորհուրդը միաձայն քվեարկել էր պոտողան վերանվանելու գործընթացը սկսելու մասին: 
Scroll Up