Մոժայսկում կայացավ ՀՄԸՄ Մոսկվայի մասնաճյուղի տարեկան բանակումը

Մայիսի 31-ից հունիսի 4-ը մերձմոսկովյան Մոժայսկ բնակավայրի «Էկո Ռանչո» ագրո տուրիստական կենտրոնում կայացավ ՀՄԸՄ Մոսկսկվայի մասնաճյուղի տարեկան բանակումը։ Պատանի սկաուտները ապրելով վայրի բնության պայմաններում՝ գործնականում կարողացան կիրառել ամբողջ տարվա ընթացքում գործունեությունների ժամանակ ձեռք բերած իրենց գիտելիքները, ինչպես նաև կոփվել և ձեռք բերել նոր փորձ նման բանակումներին մասնակցելու համար։ Այս մասին «Հայերն այսօր»-ը տեղեկանում է «Դեպի Արարատ» կայքից:

Պատանիների առօրյան բացի ծրագրային օրակարգից հագեցած էր նաև մի շարք հետաքրքրական իրադարձություններով, նրանք առաջին անգամ սովորեցին ձիավարել, հմուտ մասնագետի օգնությամբ կարողացան նավակներով թաիավարել մոտակա լճակում, ինչպես նաև սովորեցին պահպանել բնությունը,մասնակցելով՝ ծառատունկի։ Բանակումի ծրագրային օրակարգի կարևորագույն մասն է կազմում նաև հայոց պատմության հերոսական դրվագների և մի շարք թեմաներով դասախոսությունները և ազգային պարի ուսուցումը,  որոնք նպատակաուղղված են երիտասարդ սերնդի ազգային ինքնագիտակցության զարգացմանը։ Բանակումի փակմանը,  որին մասնակցեցին Մոսկվայի մասնաճյուղի վարչության անդամները դրական գնահատեցին խմբապետների կատարած աշխատանքը։ Պատանի սկաուտները մեծ դժվարությամբ վերադարձան բնության այդ գողտրիկ անկյունից, ակնկալելով՝ մյուս տարի նորից հավաքվել, այս անգամ նոր ընկերների հետ, արդեն հարազատ դարձած իրենց բանակավայրը։

Scroll Up