Սփյուռքի նախարարությունում տեղի կունենա Ստամբուլի «Ոմանք» խմբի մամուլի ասուլիսը

Հարգելի՛ գործընկերներ, հունիսի 9-ին՝ ժամը 12:00-ին,   ՀՀ սփյուռքի նախարարությունում  տեղի կունենա Ստամբուլից ժամանած «Ոմանք» այլընտրանքային երաժշտախմբի մամուլի ասուլիսը (Վ. Սարգսյան 3, 6-րդ հարկ, 612 սենյակ):

«Ոմանք» այլընտրանքային երաժշտության խումբը կազմավորվել է հայ մշակույթի կարևոր կենտրոններից մեկում՝ Ստամբուլում, որտեղ  «փոքրամասնություն» դարձած լեզվական և երաժշտական մշակույթի պայմաններում խումբն իր երգերով փորձում է պատմել իր բնակավայրի ու աշխարհի մասին:

Խումբը հունիսի 9-15-ը համերգային ծրագրերով հանդես կգա Երևանում, Գյումրիում և Վանաձորում: Համերգային շրջագայության նպատակը Հայաստանում «Ոմանք»-ի «ԲանԱլիք» նոր ալբոմի ներկայացումն է։

Շրջագայությունն իրականացվում է ՀՀ  սփյուռքի նախարարության և ՏայլԱյլ-Սևան Աթաօղլուի մասնակցությամբ, նաև մի շարք ընկերությունների և անհատների օժանդակությամբ:

Scroll Up