Ստամբուլի Հրանտ Դինքի անվան վարժարանին կից գործող մանկապարտեզի հրաժեշտի հանդեսը
Մայիսի 25-ը նշանավոր օր էր Ստամբուլի Հրանտ Դինքի անվան վարժարանին կից գործող «Գարուն» մանկապարտեզի համար։ Մանկապարտեզի սաները ուսուցիչներ՝ Մարգարիտ Ավագյանի, Նոնա Հարությունյանի և ժաննա Մելքոնյանի անմիջական ղեկավարությամբ հրաժեշտի հանդես ներկայացրին։
Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում է Նարինե Սողոմոնյանը, բացման խոսքով հանդես եկավ դպրոցի փոխտնօրենուհի Լիլիթ Պողոսյանը, ով շնորհավորեց ծնողներին և բարի երթ մաղթեց փոքրիկներին։
Մանկական երգ ու պարի աշխույժ տրամադրությունը թևածում էր դահլիճում։ Ծնողները մեծ հուզմունքով հետևում էին իրենց երեխաների ելույթին, ովքեր պատրաստվում են ոտք դնել գետելիքի անեզր աշխարհը։ Միջոցառմանն իրենց մասնակցությունն ունեցան պոլսահայ համայնքի ներկայացուցիչներ՝ տեր Շիրվան քահանան, Նատիա Գեոսեօղլուն, Գարին Թիրզյանը, Մարքրիթ Աթմաջան, Ռաքել Դինքը, Թալին Սիվզմեն, Ավետիս Հիլքաթը։
Դպրոցի տնօրենուհի տիկին Հերիքնազ Ավագյանը հանձնեց երեխաների ավարտական վկայականները, իսկ հոգաբարձուներ՝ Արտո և Դալար Հորոզօղլուների հանձնած նվերները մեծ ուրախություն պատճառեցին երեխաներին։
Սեպտեմբերից այս սաները Հրանտ Դինք դպրոցի պատմության մեջ իրենց նոր էջը կբացեն։