Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառում Ղազախստանում

Ղազախստանի հայերի միության Ալմաթիի «Մասիս» հայկական մշակութային կենտրոնը Էռնեստ Վարդերեսյանի ղեկավարությամբ մեծ շուքով նշեց Հայոց պետականության կազմավորման 100-ամյա հոբելյանը՝  Առաջին Հանրապետության օրը։

Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են մշակութային կենտրոնից, տոնական միջոցառումը ներառում էր ոչ միայն գրական-գեղարվեստական ցերեկույթ, այլև փաստավավերագրական նյութերի ցուցադրություն, որը նպատակ ուներ հանրահռչակելու Հայաստանի անկախության 100-ամյա նվաճումները։  Հավաքվածները մեծ բավականությամբ դիտեցին «Մասիս» մշակութային կենտրոնի փոխնախագահ Արամ Նավասարդյանի ջանքերով կազմված արխիվային լուսանկարները՝  Հայաստանի վերածնունդը փաստող։

Scroll Up