Կորտրիկում նշվեց խաչքարի բացման և օծման մեկ տարին

Մայիսի 27-ին լրացավ Բելգիայի Կորտրիկ քաղաքում տեղադրված խաչքարի բացման մեկ տարին: Այդ առիթով Հայ Առաքելական և Կաթոլիկ եկեղեցիների կողմից մատուցվեց  պատարագ և ժամերգություն:

Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում է «Նարեկ» հայկական մշակութային միության նախագահ Արտակ Ժամհարյանը, միջոցառումն անցկացվեց Հայաստանի Առաջին Հանրապետության  և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում։ Հոգեշնորհ  Տ. Զատիկ Վարդապետ Ավետիքյանը կատարեց Հայաստանի և հայ ժողովրդի համար բոլոր ժամանակներում զոհված նահատակների հոգեհանգստի աղոթք, որից հետո մասնակիցները մեկ րոպե լռությամբ հիշատակեցին բոլոր զոհվածներին։

Պատարագի վերջում Կորտրիկ քաղաքի քաղաքապետ Վինսենթ Վան Քուիկնբորնն իր ելույթում նշեց, որ մեկ տարի առաջ կանգնեցված խաչքարն իրենից լույս և ջերմություն է սփռում՝ հավերժացնելով հայ և բելգիացի ժողովուրրդների բարեկամությունը։

Scroll Up