Ախալքալաքի Կարզախ գյուղում կկայանա «Ջիվանու օր» միջոցառումը
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2018/05/ջիվանի.jpg)
Հուլիսի 7-ին Ախալքալաքի շրջանի Կարզախ գյուղում կնշվի հայ աշուղական, ժողովրդական երգիչ, մեծանուն Աշուղ Ջիվանուն նվիրված ավանդական տոնը՝ Ջիվանու օրը:
Մասնակիցները կծանոթանան ոչ միայն կոլորիտային Կարզախ գյուղին և նրա հետաքրքիր ավանդություններին, այլև հնարավորություն կունենան այդ օրն նավճար շրջելու արդեն գրեթե 2 տարի գործող Աշուղ Ջիվանու տուն-թանգարանում, որն իր այցելուներին կտեղափոխի 19-րդ դարի հայկական իրականություն՝ ներկայացնելով Աշուղի ժամանակաշրջանին բնորոշ հայկական ավանդական կենցաղը և Ջիվանու կյանքն ու ստեղծագործական ուղին:
«Ջիվանու օր» տոնակատարության միջոցառումների մասին կարող եք տեղեկանալ հետևելով՝ Ջիվանու տուն-թանգարանի ֆեյսբուքյան էջի event- էջում տեղադրվող թարմացումներին:
Բաց մի թողեք կոլորիտային Կարզախ այցելելու և գյուղի ջիվանիական շունչը զգալու հնարավորությունը, գրում է akhaltskha.net-ը: