Կմեկնարկի «Հայ կանանց դերը զարթոնքից հանրապետություն» խորհրդաժողովը

Մայիսի 24-ին, ժամը 10:00-ին Հայ օգնության միության նախաձեռնությամբ և Սփյուռքի նախարարության աջակցությամբ ԵՊՀ դահլիճում կմեկնարկի «Հայ կանանց դերը. Զարթոնքից՝ Հանրապետություն» խորհրդաժողովը (Հասցե՝ Ա. Մանուկյան 1, 2-րդ հարկ):
Խորհրդաժողովը նվիրված է Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին: