Ախալցխայում կառուցվող Շալվա Ախալցիխելի տաճարի գմբեթին բարձրացվեց խաչ

Մայիսի 21-ին Ախալցխայոի Ապրիլի 9 փողոցի վրա կառուցվող Շալվա Ախալցիխելի տաճարի գմբեթին բարձրացվեց խաչ: Ախալցխայի և Տաո-Կլարջեթիի մետրոպոլիտ Թեոդորե Ճուաձեն  և այլ հոգեւորականներ օրհնեցին բրոնզից պատրաստված խաչը և անցկացրին ժամերգություն։ Գմբեթին բարձրացված խաչի բարձրությունը 2,5 մետր է և ունի 250 կշիռ։ Խաչը պատրաստել է տվել տաճարի   կառուցումը նախաձեռնող Վասիլ Իվանիձեի ընտանիքը։ Շալվա Ախալցիխելիի անվան տաճարի կառուցումը սկսվել է 2009 թվականից։

Խաչը գմբեթին բարձրացնելու արարողությանը ներկա էին մի խումբ  հավատացյալներ, հոգևորականներ ու  շրջանային և տեղական իշխանության ներկայացուցիչներ, գրում է akhaltskha.net-ը։

Scroll Up