Սփյուռքի նախարարը օդանավակայանում դիմավորել է Հայաստան ժամանող հայազգի դպրոցականներին

Այսօր Սփյուռքի նորանշանակ նախարար Մխիթար Հայրապետյանը մեկնել է Զվարթնոց օդանավակայան` դիմավորելու ԱՄՆ-ից Հայաստան ժամանող 80 հայազգի դպրոցականներին: Այդ մասին ուղիղ հեռարձակումը տեղադրվել է ֆեյսբուքում:
Ժամանող դպրոցականները լուսանկարվել են նախարարի հետ, իսկ նրանց ծնողները շնորհակալություն են հայտնել նախարարին`դիմավորելու համար: Դպրոցականներին դիմավորել են հայկական դհոլ զուռնայով, ինչը մեծ ոգոևորություն է առաջացրել բոլորի մոտ: