Թեքեյան մշակութային միության անդամները հյուրընկալվեցին ՀՀ սփյուռքի նախարարությունում

Մայիսի 18-ին ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանն ընդունեց ԱՄՆ-ի և Կանադայի Թեքեյան մշակութային միության նախագահ Էդմոնդ Ազատյանին, Կենտրոնական վարչության ատենադպիր Հակոբ Վարդիվարյանին և միության անդամ Գևորգ Մարաշլյանին:

Սփյուռքի նախարարը ներկայացրեց իր տեսլականը հայրենադարձության կազմակերպման և հայապահպանությանն ուղղված քայլերի վերաբերյալ: Մխիթար Հայրապետյանը հույս հայտնեց, որ այդ կարևոր առաքելություններն իրագործելիս՝ Թեքեյան մշակութային միությունը, ինչպես նաև աշխարհասփյուռ հայությունն իր աջակցությունը կցուցաբերի նախարարին և նախարարությանը:

Հանդիպմանը քննարկվել է նաև Սփյուռքի նախարարի` ԱՄՆ հնարավոր այցի վերաբերյալ հարցեր:

Scroll Up