Հայկական եկեղեցին ներառվել է Սանկտ Պետերբուրգի զբոսաշրջային եզակի երթուղում

Քրիստոնեության 4 ուղղությունները՝ ուղղափառ, բողոքական, կաթոլիկ և հայ առաքելական, մշակել են եզակի նախագիծ՝ Սանկտ Պետերբուգի բնակիչների և հյուրերի համար:

«Նևայի պողոտայի տաճարներ»-ը եզակի երթուղի է, որի նպատակն է միավորել հարանվանությունները, որոնց կոթողները ներկայացված են Պետերբուրգի գլխավոր փողոցում: Երթուղին սկսվելու է Կազանի Աստվածամոր տաճարից, անցնելու է Սուրբ Պետրոս և Պողոս տաճարի կողքով, Սուրբ Կատարինայի բազիլիկայով: Երթուղու վերջին կետը լինելու է Հայկական եկեղեցին»,- «Հայերն այսօր»-ի փոխանցմամբ, հայտնում է Rusarminfo-ն, հղում կատարելով Սանկտ Պետերբուրգի հեռուստառադիոյի քաղաքային գործակալությանը:

Հայկական Սուրբ Կատարինայի տաճարը կառուցվել է 1771 թվականին, հեղինակը գերմանական ծագումով ճանաչված ճարտարապետ Գեորգ Ֆելտեն է: 1917 թվականի հեղափոխությունից հետո հայկական եկեղեցին փակվել է: 1993 թվականին եկեղեցին վերադարձվել է հայկական կրոնական համայնքին:

Scroll Up