Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) ՍՄԱՐԹ կենտրոնն իր դռներն է բացում
2018 թ. մայիսի 27-ին Լոռու մարզի Դեբետ համայնքում բացվելու է Հայաստանի մանուկներ հիմնադրամի (ՔՈԱՖ) ՍՄԱՐԹ կենտրոնը։ ՍՄԱՐԹ նորարարական հայեցակարգը փոխում է գյուղական Հայաստանի պատկերը՝ այն դարձնելով միջազգային համայնքի անքակտելի մաս։ 5 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրմամբ այս ծրագիրը նպատակ ունի զարգացնելու տեղական ռեսուրսները և այն համայնքներում կիրառելու հնարավորություններ ստեղծելու։
ՔՈԱՖ ՍՄԱՐԹ-ը ոչ ֆորմալ կրթության համապարփակ միջավայր է: Այն հավասար և համարժեք հնարավորություններ է ապահովում գյուղերի՝ երեք տարեկանից բարձր 150 հազար երիտասարդների և մեծահասակների համար։
ՍՄԱՐԹ կենտրոնի հայեցակարգի չորս հիմնասյուներն են նորարարությունը և ստեղծագործականությունը, լեզուն և հաղորդակցությունը, ձեռներեցությունը և տեղական տնտեսական զարգացումը, ակտիվ քաղաքացիությունը և անձնային զարգացումը։
Տեղեկատվական տեխնոլոգիաները և օտար լեզուն ՍՄԱՐԹ ծրագրերի ծրագրերի և ուսուցման նյութերի հիմքում են։
Ռոբոտիկայի ու ծրագրավորման ոլորտում ՍՄԱՐԹ-ի տարածաշրջանային բացառիկ գործընկերն է ձեռնարկությունների ռեսուրսների կառավարման ավտոմատացված SAP ընկերության Next-Gen լաբորատորիան։ Արվեստի ստուդիայում նորարարական մոտեցումների զարգացման գործընկերը Գաֆէսճեան արվեստի կենտրոնն է։
ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի բացումն իրենց ներկայությամբ պատվելու են Հայաստանի մանուկներ հիմնադրամի բարերարները, աջակիցները, գործընկերները, Հայաստանի ղեկավարները, դեսպանները։