«HAYQ—Armenian Application». հայկական առաջին եռալեզու ուղեցույց-հավելվածի շնորհահանդեսը Մոսկվայում

Մայիսի 12-ին «Դեպի Արարատ» կազմակերպության մամուլի սրահում տեղի ունեցավ «HAYQ Armenian Application» հայկական առաջին եռալեզու ուղեցույց-հավելվածի շնորհահանդեսը:

Շնորհանդեսի ընթացքում կնքվեց եռակողմ համագործակցության համաձայնագիր «Ռուս-հայկական համագործակցություն», «Դեպի Արարատ» հասարակական կազմակերպությունների և «HAYQ—Armenian Application»-ի հետ: Համաձայնագիրը ստորագրեցին «Ռուս-հայկական համագործակցություն» հասարակական կազմակերպության ղեկավար Ներսես Ներսիսյանը, «Դեպի Արարատ» հասարակական կազմակերպության լիազոր ներկայացուցիչ Հայկ Մարտիրոսյանը և «HAYQ—Armenian Application»-ի հիմնադիր Կարեն Մանուկյանը:

Նշենք, «HAYQ—Armenian Application»-ը հայկական առաջին ուղեցույց-հավելվածն է, որն իր մեջ ներառում է Հայաստանին վերաբերող ծառայությունների և տեղակատվության լայն հիմք: Այն նպատակ ունի աշխարհի զանազան վայրերում ապրող հայերին և օտարազգի զբոսաշրջիկներին ներկայացնել Հայաստանը` իր պատմությամբ, ավանդություններով և երանգներով:

Scroll Up