Համբարձման տոնը Ֆրանսիայի «Նուռ» վարժարանում
Ֆրանսիայի «Նուռ» հայկական վարժարանի Ալֆորվիլի մասնաճյուղն իր սաների հետ Սուրբ Հարության տոնից 40 օր անց տոնել է Համբարձման տոնը:
Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են վարժարանից, տոնին ընդառաջ կազմակերպվել է նախատոնական պատրաստություն՝ Արուսյակ տիկնիկի պատրաստություն, յոթ աղբյուրից ջուր հավաքել, ինչպես նաև յոթ տեսակի ծաղիկների փնջում:
Հայոց լեզվի ուսուցչուհի Սոնա Սուրեկենն աշակերտներին ներկայացրել է տոնի խորհուրդը, որից հետո վարժարանի սաները ավանդույթի համաձայն տոնել են Համբարձման տոնը՝ երգել են օրվա խորհրդին համահունչ խաղիկներ, կազմակերպել վիճակախաղ, որից հետո ազգագրական պարով ավարտել են տոնական միջոցառումը: