ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջին հանդիպումը սփյուռքյան համայնքի հետ. լուսանկարներ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մայիսի 13-ին մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Սոչիի օդանավակայանից վարչապետն ուղևորվել է Ադլերի Սուրբ Սարգիս եկեղեցի, որի մոտ նրան դիմավորել են Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի հարավային Հայոց թեմի առաջնորդ Մովսես եպիսկոպոս Մովսիսյանը, Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հայրերը, տեղի հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ:
Նիկոլ Փաշինյանին եկեղեցու բակում համայնքային ներկայացուցիչները դիմավորել են բուռն ծափողջույններով և խանդավառությամբ:
«Հայերն այսօր»-ը վարչապետի՝ սփյուռքյան համայնք կատարած առաջին այցելությունը ներկայացնում է լուսանկարների միջոցով: