Գիտաժողով՝ նվիրված Հայաստանի Առաջին Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանը և ՀՀ սփյուռքի նախարարությունը մայիսի 22-ին «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում կազմակերպում են գիտաժողով՝ նվիրված Հայաստանի Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին՝ «Հայաստանի Հանրապետությունը և հայ եկեղեցու դերակատարությունը Հայոց պետականության կայացման գործում (1918-2018 թթ.)» խորագրով:

Զեկուցումները կհրատարակվեն «Էջմիածին» ամսագրում և առանձին ժողովածուով:

Գիտաժողովի բացումը կկայանա ժամը՝ 10:00-ին:

Scroll Up