Հայկ Մարտիրոսյանը՝ եռատոնին նվիրված արագ շախմատի մրցաշարի հաղթող

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կայացավ եռատոնին նվիրված արագ շախմատի մրցաշար, որին մասնակցեցին 144 շախմատիստ:
Տոնական մրցաշարի հաղթող դարձավ Հայկ Մարտիրոսյանը, ով 7 հնարավորից վաստակեց 6.5 միավոր: 5 շախմատիստ վաստակեցին 6-ական միավոր և կիսեցին 2-6-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո 2-րդը դարձավ Զավեն Անդրիասյանը, իսկ Հայկ Վարդանյանը եզրափակեց լավագույն եռյակը:
Մրցաշարում լավ հանդես եկավ նաև պատանի շախմատիստուհի Աննա Սարգսյանը, ով առաջին հինգ տուրում տարել էր միայն հաղթանակներ և Հայկ Մարտիրոսյանի ու Զավեն Անդրիասյանի հետ միասին գլխավորում էր աղյուսակը, սակայն վերջին երկու տուրում Սարգսյանը պարտություն կրեց և գրավեց միայն 11-րդ հորիզոնականը:
artsakhpress.am