Երևանում կկայանա Թենիսի միջազգային մրցաշար

Հունիսի 18-22-ը Երևանում անցկացվելու է Թենիսի միջազգային ֆեդերացիայի (ITF) ավագների մրցաշարը, որի նախաձեռնողը լոնդոնաբնակ մեր հայրենակից, Թենիսի միջազգային ֆեդերացիայի անդամ Տիգրան Պետրոսյանն է:
«Հայերն այսօր»-ի փոխանցմամբ, մրցումներին մասնակցելու են 35 տարեկանից բարձր տարիքի թենիսիստներ աշխարհր տարբեր երկրներից:
Կից ներկայացնում ենք կազմակերպիչների կողմից պատրաստված ինտերակտիվ էլ. թռուցիկը: