Մաքսիմ Մանուկյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ աշխարհի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը դարձավ Եվրոպայի 2018 թ. չեմպիոն: Այսօր՝ մայիսի 2-ին, Կասպիյսկում ընթացող մրցաշարի եզրափակչում նա 9-0 հաշվով հաղթեց բելառուս Վիկտար Սասունուսկուն:

Մինչեւ եզրափակիչ հասնելը երեկ նա 1/8 եզրափակչում պարտության էր մատնել խորվաթ Բոժո Ստարցեւիչին: Քառորդ եզրափակչում պայքարից դուրս էր թողել բուլղարացի Դանիել Տիհոմիրով Ալեքսանդրովին: Կիսաեզրափակչում էլ հաղթել էր հունգարացի Լասլո Սաբոյին:

Այսօր՝ ավելի վաղ,  Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի կազմում բրոնզե մեդալ էր նվաճել Կարեն Ասլանյանը (67 կգ): Մեդալի համար պայքարում նա հաղթեց լեհ Դավիդ Կարեցինսկուն:

Քիչ անց ոսկե մեդալի համար կպայքարի նաեւ օլիմպիական չեմպիոն, աշխարհի եւ Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ)

Եվրոպայի 2018 թ. առաջնությունը մեկնարկել է ապրիլի 30-ին: Կավարտվի մայիսի 6-ին:

Աղբյուրը՝ armtimes.com

Scroll Up