ՀՄԸՄ-ի հայ պատանիները Մոսկվայում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակը
Ապրիլի 24-ի վաղ առավոտյան Մոսկվայի Սուրբ Պայծառակերպություն Հայ առաքելական եկեղեցում Սուրբ պատարագով սկսվեց Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված միջոցառումները։
Եկեղեցու բակում տեղադրված Ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված խաչքարի մոտ հավաքված հայերն իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Հայոց ցեողասպանության անմեղ զոհերին։
ՀՄԸՄ Մոսկվայի մասնաճյուղի սկաուտները ծաղկեպսակ և ծաղիկներ տեղադրեցին հայկական խաչքարի առջև և եռագույն դրոշի խոնարհումով՝ պատվո պահակ կանգնեցին՝ ի հիշատակ 1,5 միլիոն նահատակների։
Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակներին ոգեկոչելու էին եկել ռուսական հասարակության ներկայացուցիչներ, հայկական հասարակական կազմակերպությունների և համայնքային տարբեր կառույցների անդամներ։
depiararat.com