Երևանում անցկացված գիտաժողովը ևս մեկ քայլ է գիտական ոլորտում հայ-արաբական հարաբերությունները զարգացնելու համար
«Հայ-արաբական առնչություններ. Հայոց ցեղասպանությունից մինչև արդի մարտահրավերներ» խորագրով միջազգային գիտաժողովը կնպաստի երկրների հարաբերությունների խորացմանը գիտական ոլորտում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի և «Ալ-Ահրամ» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների կենտրոնի նախաձեռնությամբ գիտաժողովը կայացավ ապրիլի 25-ին:
«Այս գիտական, միջազգային գիտաժողովը շատ կարևոր խնդիր է իրագործում՝ մեկ անգամ ևս լուրջ քննարկման ենթարկել հայ և արաբ ժողովուրդների բարեկամական կապերը, որոնք սկիզբ են առել դեռ հնագույն ժամանակներից: Մեր հարաբերություններն ունեն նաև կարևոր աշխարհաքաղաքական նշանակություն: Այս գիտաժողովը շատ կարևոր քայլ կլինի երկու պետությունների հարաբերությունները գիտական ոլորտում էլ ավելի խորացնելու ուղղությամբ»,-ասաց ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:
ՀՀ փոխարտգործնախարար Արմեն Պապիկյանի կարծիքով՝ նման նախաձեռնությունները հնարավորություն են տալիս գիտական հենքի վրա հասկանալ մեր հարևանությամբ տեղի ունեցող իրադարձությունները, որոնք ազդում են նաև Հայաստանի վրա: «Արաբական երկրներում ապաստան են գտել Ցեղասպանությունից փրկված հազարավոր մեր հայրենակիցներ: Մենք մշտապես շնորհակալ ենք նրանց այդ արհավիրքի ընթացքում հայ ժողովրդին նոր կյանքի հնարավորություն տալու համար: Սիրիական ճգնաժամից հետո, սակայն հայկական գաղութն այնտեղ նոսրացել է»,-ասաց նա ու Գիտաժողովի արդյունքում կունենան վերլուծություն, առաջարկություններ ուղղված Արտաքին գործերի նախարարությանը:
Հայաստանում Եգիպտոսի դեսպան Թարեք Մաաթին շնորհակալություն հայտնեց Հայաստանի և արաբական երկրների դիվանագիտական հարաբերությունների հաստատման ուղղությամբ համագործակցության համար: Նա կարևորեց Հայաստանում Արևելագիտության ինստիտուտի գոյությունը հայերի և արաբների միջև հարաբերությունների ամրապնդման համար: «Արաբների և հայերի պատմական հարաբերությունները փոխադարձ շահի վրա են հիմնված: Ուզում եմ նշել, որ տասնյակ տարիներում կարողացանք համագործակցության կամուրջներ կառուցել: Մասնավորապես Եգիպտոսում մենք մեծապես կարևորում ենք Հայաստանի հետ հարաբերությունները: Հայկական համայնքը ևս Եգիպտոսում շատ մեծ դեր ունի: Ունենք հայ քաղաքագետներ, արվեստագետներ, տնտեսագետներ, գործարարներ»,-նշեց նա:
«Ալ-Ահրամ» քաղաքական և