ՌԴ Ստավրոպոլի մարզում 1943-ին զոհված 4 հայ տանկիստի ինքնություն է պարզվել

ՌԴ Ստավրոպոլի մարզի «Ուտրեննյայա դոլինա» խուտորի մոտ 1943-ի հունվարի 12-ին զոհված ավելի քան 40 տանկիստի ինքնություն է հաստատվել է: Նրանցից 4-ը հայկական ազգանուն ունի:
75 տարի առաջ ԽՍՀՄ 140-րդ տանկային բրիգադի առաջապահ ջոկատը հայտնվեց ծուղակում և 370 մարտիկ կորցրեց գերմանացիների հետ ճակատամարտում: Նրանք հուղարկավորվել են խուտորի հարևանությամբ գտնվող եղբայրական գերեզմանում: 1957-ին տանկային մարտի հերոսների հիշատակին նվիրված հուշարձան է կանգնեցվել, բայց այն ժամանակ հայտնի էր զոհվածներից 111-ի ինքնությունը, հայտնում է Rusarminfo-ն:
Որոնումներով զբաղվող Անդրեյ Բեկիչևին Մինվոդիից և Լարիսա Բարտենևային Սանկտ Պետերբուրգից հաջողվել է պարզել 41 անհայտ տանկիստի ինքնությունը, զորակոչի վայրը, զորամասերը, որոնց թվում են նաև հայ տանկիստները:
Նրանք են.
1. Այվազյան Մանուկ Վարդանի՝ սերժանտ
2. Մարտիրոսյան Բաբկեն Վասիլիի՝ զինվոր
3. Օգանեսով Սերգեյ Սամսոնի՝ զինվոր, 4. Պողոսով Եփիմ Արտեմի՝ զինվոր: