Արցախի Նախագահը ընդունել է «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի պատասխանատուներին
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2018/04/84242-1.jpg)
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 12-ին ընդունել է «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի պատասխանատուներին՝ նախագծի հիմնադիր եւ ղեկավար Լարիսա Հովհաննիսյանի գլխավորությամբ:
Ինչպես հաղորդում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից՝ քննարկվել են Արցախում կրթության ոլորտին առնչվող մի շարք հարցեր:
Նախագահ Սահակյանը կարեւորել է «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի իրականացումը՝ այն որակելով պահանջված ու հետաքրքիր:
Հանդիպմանը մասնակցում էին կրթության, գիտության եւ սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը, պաշտոնատար այլ անձինք: