Ամերիկահայ աշակերտները տոլմա են պատրաստել

Ապրիլի 7-ին ԱՄՆ Կոլորադո նահանգի Դենվեր քաղաքի հայկական շաբաթօրյա դպրոցում նշվել է Սուրբ Աստվածածնի Ավետման օրը՝ Մայրության և գեղեցկության տոնը:

Ինչպես  «Հայերն այսօր»-ի հետ զրույցում ասաց դպրոցի տնօրեն Ռուզաննա Ավետիսյանը, միջոցառման ընթացքում աշակերտներն իրենց մայրիկների օգնությամբ հայկական ուտեստներից տոլմա են պատրաստել: Այս նախաձեռնության նպատակը երեխաներին տոլմա պատրաստելու հմտությունը սովորեցնելը չի եղել սոսկ, այլև  հայկական ավանդույթներին ծանոթացնելը: Աշակերտները հյուրերին նաև տոլմայի մասին տեղեկություններ են ներկայացրել, թե տարբեր գավառներում ինչ բաղադրատոմսերով  են պատրաստվել, իսկ Ռուզաննա Ավետիսյանը խոսել է օրվա խորհրդի մասին՝ հորդորելով ծնողներին օտար ափերում ապրող իրենց երեխաներին միշտ հաղորդակից դարձել ազգային մշակույթին և կենցաղին, որպեսզի նրանք հետագայում կարողանան այն սերնդեսերունդ փոխանցել :

Միջոցառմանը ներկա են եղել Կոլորադոյի հայկական կազմակերպության (AOC) ատենապետ, դպրոցի հիմնադիր Սոնա Հեդեշյանը, ծնողներ,  համայնքային ներկայացուցիչներ և այլ հյուրեր:

 

 

 

Scroll Up