Ֆրանսիայից ժամանած բժիշկներն Ստեփանակերտում անվճար վիրահատություններ են իրականացնում
ԱՀ առողջապահության նախարարության և «Հայ-մեդ» ֆրանսիական բժշկական-մարդասիրական ընկերության համատեղ նախաձեռնությամբ Ֆրանսիայից Արցախ են ժամանել քիթ-կոկորդ-ականջաբան, ուրոլոգ, էնդոկրինոլոգ, անեսթեզիոլոգ- ռեանիմատոլոգ մասնագետներ:
Նրանք Արցախի հանրապետական բժշկական կենտրոնում մինչև ապրիլի 6-ը անվճար սկսկել են իրականացնել ընդունելություններ, խորհրդատվություններ, հետազոտություններ և վիրահատություններ:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Հայ-մեդ» ֆրանսիական բժշկական-մարդասիրական ընկերության նախագահ Հովհաննես Ժան Միշելն ասել է, որ իրենք շուրջ 30 տարի է, ինչ Արցախի ժողովրդին ցուցաբերում են օգնություն:
Նա նշել է, որ այս այցի ընթացքում, բացի անվճար բուժօգնություն ցուցաբերելուց, նաև իրենց հետ բերել են բժշկական սարքավորումներ և դեղորայք: