Սփյուռքի նախարարությունում տեղի կունենա մամուլի ասուլիս
ՀՀ սփյուռքի նախարարությունում ապրիլի 5-ին՝ ժամը 14:00-ին, տեղի կունենա մամուլի ասուլիս (Վ. Սարգսյան 3, 8-րդ հարկ):
Ասուլիսի բանախոսներն են Սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը և Համահայկական ծրագրերի վարչության պետ Գագիկ Գյանջումյանը: Կներկայացվեն «Հայապահապանության գործում նշանակալի ավանդի համար» մրցանակաբաշխությունը, նախարարության ընթացիկ տարվա ծրագրերը՝ «Արի տուն», «Սփյուռք» ամառային դպրոց, «Իմ Հայաստան» փառատոնը, Համահայկական երիտասարդական հավաքը և այլն: