83 տարեկանում մահացել է Քալիֆորնիայի Գերագույն դատարանի նախկին դատավոր Արման Արաբյանը
Լոս Անջելեսի նախկին դատախազ եւ դատավոր, Քալիֆորնիայի Գերագույն դատարանի նախագահ Արման Արաբյանը 83 տարեկանում մահացել է:
Ըստ նրա որդու՝ Արաբյանը մահացել է քնած ժամանակ Սան Ֆերնանդոյի հովտում գտնվող իր տանը, հայտնում է news.am-ը:
«Կարծում եմ նա մահացել է, որովհետեւ սիրտը կոտրված էր», – ասել է որդին: «Նա շատ էր կարոտում մորս»:
Նենսի Արաբյանը, որը 50 տարուց ավել նրա կինն էր, 16 ամիս առաջ էր մահացել:
Արաբյանը հայ գաղթականների որդի է, 1990-1996 թվականնրին եղել է Քալիֆորնիայի Գերագույն դատարանի նախագահ: Նրա պապը եւ հորեղբայրը Հայոց ցեղասպանության զոհեր են եղել:
Բացի իր մասնագիտական գործունեությունից, նա շատ հաճախ խոում էր իր հայկական ժառանգության մասին եւ զբաղվում էր Քալիֆորնիայում հայկական խմբերի հարցերով:
Գերագույն դատարանից դուրս գալուց հետո Արաբյանը աշխատում էր որպես մասնավոր դատավոր եւ Սան Ֆերնանդոյում քաղաքացիական հարցերով էր զբաղվում: