ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակիցները մասնակցեցին համաքաղաքային շաբաթօրյակին

Մարտի 31-ին ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմը մասնակցեց համաքաղաքային շաբաթօրյակին:
Ձևավորված ավանդույթի համաձայն՝ շաբաթօրյակի մասնակիցները մաքրեցին և բարեկարգեցին Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածը, որտեղ նախարարության նախաձեռնությամբ ստեղծվել է «Հայ բարերարների ճեմուղին»: