Հայաստանից ժամանած բժիշկները Ստեփանակերտում կիրականացնեն անվճար հետազոտություններ
Մարտի 30-ին ժամը 13:00-17:00-ն և մարտի 31-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 13:00-ն Հայաստանի Հանրապետության Վլադիմիր Ավագյանի անվան բժշկական կենտրոնի լազերային և անոթային վիրաբուժության կլինիկայի տնօրեն, գլխավոր անոթային վիրաբույժ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Տիգրան Լևի Սուլթանյանի և “Procto Clinic” կենտրոնի բժիշկ-պրոկտոլոգ, Երևանի պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) կոլոպրոկտոլոգիայի ամբիոնի դոցենտ, բժշկական գիտությունների թեկնածու` Ալեքսանդր Ֆելիքսի Աբրահամյանի կողմից, ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում կիրականացվեն անվճար հետազոտություններ և խորհրդատվություններ:
ԱՀ առողջապահության նախարարության մամլո ծառայության փոխանցմամբ՝ ցանկացողները լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Հանրապետական բժշկական կենտրոնի պոլիկլինիկական բաժանմունք կամ զանգահարել (047) 95-17-99 հեռախոսահամարով: