Հայկական ռեստորանը համալրել է Ֆլորենցիայի 10 լավագույն հաստատությունների ցանկը
Ararat Restaurant & Wine Bar–ը հիանալի ժամանցային վայր է Ֆլորենցիայի բնակիչների և քաղաքի հյուրերի համար։
Ֆլորենցիայի ծայրամասում ծվարած «Արարատ» ռեստորանը «Վերածննդի օրրանի» բնակիչների ամենասիրելի ժամանցային վայրերից մեկն է համարվում։ Eater պորտալի վարկածով` այս ռեստորանը հայտնվել է 10 լավագույն ռեստորանների ցուցակում։
Այստեղ, բացի հայկական ուտեստներից, կարելի է նաև վրացական ուտեստներ համտեսել։
«Այստեղ կարելի է վրացական անկրկնելի գինի խմել և խինկալի ուտել։ Բացի այդ, բարեհամբույր աշխատակիցները ձեզ սմբուկով և կարտոֆիլով հայկական քաբաբ կառաջարկեն», — գրված է հաղորդագրության մեջ։
Բացի այս ամենից, պորտալի համաձայն, ռեստորանում կարելի է հայկական հացի տարբեր տեսակներ համտեսել։
armeniasputnik.am