ՀՀ սփյուռքի նախարարն ընդունեց Եվրոպայի հայերի միության նախագահին

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Եվրոպայի հայերի միության նախագահ Արթուր Հովհաննիսյանին:
Ողջունելով հյուրին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը կարևորեց սփյուռքահայ գործարարի ջանքերը՝ Հայաստանում ներդրումային խոշոր ծրագիր իրականացնելու ուղղությամբ:Նախարարն ընդգծեց, որ համահայկական հարցերի շուրջ համախմբվելու, միասնական լինելու համար անհրաժեշտ է ամրացնել կապը Հայրենիքի հետ, ավելի ակտիվ մասնակցել նախարարության ծրագրերին:
Արթուր Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց արդյունավետ հանդիպման համար: Նա մանրամասն ներկայացրեց կազմակերպության ծրագրերն ու հնարավորությունները, պատրաստակամություն հայտնեց ավելի սերտորեն համագործակցել նախարարության հետ: