Ֆրանսաբնակ բռնցկամարտիկ Արսեն Գուլամիրյանը նվաճել է WBA-ի չեմպիոնական գոտին

Ֆրանսիայում բնակվող 30-ամյա Արսեն Գուլամիրյանը նվաճել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի առաջին ծանր քաշային կարգում WBA վարկածով թափուր գոտին։

Մարսելում կայացած չեմպիոնական տիտղոսի համար մենամարտում հայ բռնցքամարտիկը 11-րդ ռաունդում նոկաուտի է ենթարկել կոտդիվուարցի Ռիյադ Մերհին, որը ներկայացնում է Բելգիան:

Ավելի վաղ նշվում էր, որ այս դիմակայության հաղթողը 120 օրում պետք է մենամարտի WBA-ի վարկանիշային աղյուսակի երրորդ տեղը զբաղեցնող ռուսաստանցի Մաքսիմ Վլասովի հետ:

Պրոֆեսիոնալ ռինգում 23 մենամարտ անցկացրած Արսեն Գուլամիրյանը շարունակում է անպարտելի մնալ: 23 հաղթանակներից 15-ում նա առավելության է հասել նոկաուտով:

Հիշեցնենք, որ Արսեն Գուլամիրյանը Լոնդոնի Օլիմպիական խաղերում Ֆրանսիայի հավաքականի 90 կգ քաշային կարգում ուղեգիր նվաճած միակ օլիմպիականն էր, սակայն չէր մասնակցել Օլիմպիական խաղերին: Նա նաեւ երեք անգամ դարձել է Ֆրանսիայի մինչեւ 18 տարեկանների չեմպիոն:

Scroll Up