Հայաստանը պատրաստվում է զբոսաշրջային ծանրակշիռ երկիր դառնալու

Համաշխարհային բանկի և կառավարության միջև կնքված վարկային համաձայնագրի շրջանակներում նախատեսվում է Արարատի, Կոտայքի, Լոռու, Սյունիքի, Վայոց Ձորի, Շիրակի մարզերում Հարավային միջանցք տուրիզմի զարգացման ռազմավարության և տեղական տնտեսության, ենթակառուցվածքների զարգացման ծրագիր իրականացնել, որը կնպաստի պատմամշակութային, հոգևոր և ճարտարապետական հուշարձանների շրջակայքում զբոսաշրջային գոտիների և սպասարկման կառույցների ստեղծմանը, տարածքային ենթակառուցվածքների բարելավմանն ու զարգացմանը:
Ասիական Զարգացման Բանկի ֆինանսական աջակցությամբ նախատեսվում է կյանքի կոչել «Երկրորդային քաղաքներում` որպես աճի բևեռ, առաջնահերթ հիմնախնդիրների լուծման ծրագիրը», մասնավորապես Վանաձորում, Ծաղկաձորում, Սևանում, Ջերմուկում կիրականացվի քաղաքային միջավայրի, զբոսաշրջային և հանգստյան վայրերի բարեկարգման, ճանապարհների վերականգնման, պատմամշակութային կառույցների պահպանման և բարելավման գործընթացը: