Հայոց ցեղասպանության տարելիցին հիշատակի միջոցառումներ կանցկացվեն ԱՄՆ-ի տարբեր քաղաքներում

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Ֆրեզնո վարչական շրջանում Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում մարտի 21-ին Ֆրեզնոյի քաղաքապետարանում կկատարվի դրոշի բարձրացման արարողություն:

Հիմնական զեկուցողն է լինելու «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը: Նախատեսված են նաև Կալիֆորնիայի քաղաքապետ Լի Բրանդը և Ֆրեզնոյի վարչական շրջանի ղեկավար Անդրեաս Բորգեասի ելույթները:

«Իմ ելույթում շեշտադրելու եմ այն հանգամանքը, որ պետք է մեր ջանքերը գործադրել միջազգային դատարաններում Թուրքիայից հատուցում համար: Իմ կարծիքով, կարիք չկա ռեսուրսներ վատնելու ճանաչման ուղղությամբ»,– նշեց Հարութ Սասունյանը:

Հայոց ցեղասպանության տարելիցի հետ կապված միջոցառումներ են տեղի ունենալու նաև Սան Ֆրանցիսկոյում, Սան Դիեգոյում, Լոս Անջելեսում: Մոնտեբելոյի ցեղասպանության հուշարձանի մոտ կանցկացվի հիշատակի միջոցառում բազմաթիվ հայերի ու պետական պաշտոնյաների մասնակցությամբ: Նախատեսված է նաև տասնյակ հազարավոր հայերի մասնակցությամբ քայլարշավ:

Artsakhpress.am

Scroll Up