Սեմինար-հանդիպում՝ նվիրված Պարույր Սևակի կյանքին ու գործունեությանը

«Պարույր Սևակը ոչ միայն բանաստեղծ էր, այլև գիտնական, ինչպես նաև վերլուծաբան:
Սևակի ստեղծագործական լաբորատորիայում գիտնականը լրացրեց բանաստեղծին, իսկ բանաստեղծը՝ գիտնականին: Նրա ամենամեծ սերը Հայաստանն է, բայց նրա սերը նաև ամբողջ աշխարհն է »: Է. Մեժելայտիս
Սարատովի մարզի «Կռունկ» հայկական համայնքը իրականացնում է «Մեր մեծերը» խորագրով կրթական ծրագիրը՝ նվիրված հայ մեծանուն գործիչների կյանքին ու գործունեությանը։ Ծրագիրն իրականացվում է սեմինարների շարքով և մարտի 11-ին Սարատովի «Կռունկ» հայկական համայնքում տեղի ունեցավ 2018 թ. առաջին հանդիպումը՝ նվիրված
Պարույր Սևակի կյանքին ու գործունեությանը։
Սևակը միշտ էլ եղել է և կմնա հայ ժողովրդի ամենասիրված բանաստեղծներից մեկը: Նրա պոեզիայից ճառագող լույսն անսպառ է, միտքը կենսական։ Նա գրել է իր մասին, մեր մասին, մեր սիրո, մեր կյանքի ու երազանքների մասին, հայի ու Հայաստնի մասին։ Այդ է պատճառը, որ նրա գրական ժառանգության բարձունքը վեր է ժամանակի տիրապետության սահմաններից։ Նա միշտ արդիական է, ժամանակի մեջ է և ժամանակի հետ։ Այս մասին էին խոսում և արտահայտվում սեմինարի մասնակիցները՝ համայնքի հայոց լեզվի, գրականության , պատմության և էթնոմշակութային ավանդույթների ուսումնասիրման ստուդիայի ունկնդիրները։ Նրանք ,սեմինարի ընթացքում, առավել խորը ուսումնասիրեցին ոչ միայն Սևակ բանաստեղծին , ալյ նաև գիտնականին և թարգմանչին։ Ներկաները կարդացին նրա բոնաստեղծական գոհարներից նմուշներ, ունկնդրեցին երգեր՝ գրված Սևակի խոսքերով։
Պարույր Սևակ մեծությունը միշտ մեզ հետ է, նրա գանձերի լույսը տասնամյակ առ տասնամյակ դառնում է ավելի պայծառ ՝ իր ոգեղենության բարձրունքին կանչելավ նոր սերունդներին։
Նունե Բարողամյան