Հրայր Թովմասյանն ընտրվեց ՍԴ նախագահ

Ազգային ժողովը Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում ընտրեց Հրայր Թովմասյանին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Գագիկ Մելիքյանը ներկայացրեց, որ քվեարկությանը մասնակցել է 93 պատգամավոր: «2 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր, Հրայր Թովմասյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 64, դեմ՝ 27 պատգամավոր»,- ասաց Գագիկ Մելիքյանը:
Հրայր Թովմասյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար և հավաստիացրեց, որ իր պաշտոնավարման ընթացքում ամեն ինչ անելու է, որպեսզի հայ ազգը լինի ազատ և երջանիկ: