Գիտաժողով Եգիպտոսում Ֆրանկոֆոնիայի միամսյակի շրջանակներում

Սթ մարտի 14-15-ին, Ֆրանկոֆոնիայի միամսյակի շրջանակներում, Ալեքսանդրիայի գրադարանի Ֆրանկոֆոնիայի կենտրոնը հրավիրել էր միջազգային սիմպոզիում, որին մասնակցեց Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը։ Այս մասին Հայերն այսօր-ը տեղեկանում է Եգիպտոսում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից:

Իր ելույթում դեսպան Մելքոնյանն անդրադարձավ հոկտեմբերին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի Միջազգային Կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներին և օրակարգին։ Նա նշեց, որ Հայաստանն ամենայն պատասխանատվությամբ է պատրաստվում այդ կարևոր միջոցառմանը, որին ակնկալվում է ամենաբարձր մակարդակի մասնակցություն ավելի քան 80 երկրներից։ Դեսպանը խոսեց նաև վերջին տարիներին Հայաստանում ֆրանկոֆոնիայի արժեքների տարածման և ֆրանսերեն լեզվի ուսուցման ծրագրերի իրականացման ընթացքի և արձանագրված ձեռքբերումների մասին։

Սիմպոզիումին մասնակցում էին եգիպտացի և մի շարք այլ ֆրանկոֆոն երկրներ ներկայացնող դիվանագետներ, մտավորականներ, պրոֆեսորներ, ինչպես նաև՝ ՖՄԿ պաշտոնյաներ և փորձագետներ։

  

Scroll Up