Սփյուռքի նախարարությունում անցկացվեց խորհրդակցություն

Մարտի 19-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն անցկացրեց խորհրդակցություն, որին մասնակցեցին նախարարի տեղակալներ Սերժ Սրապիոնյանը և Վահագն Մելիքյանը, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:
Կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրին կատարված աշխատանքները, զեկուցեցին նախարարության ծրագրերին բոլոր տարածաշրջաններից երիտասարդների ներգրավման արդյունքների մասին:
Նախարարը կարևորեց առաջիկա միջոցառումների պատշաճ կազմակերպումն ու լայն լուսաբանումը, ինչպես նաև՝ ամենօրյա աշխատանքը «Արի տուն», «Սփյուռք» ամառային դպրոց» ծրագրերի, «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի, Երիտասարդական ֆորումի, Լրագրողների, Ճարտարապետների և ճարտարագետների համահայկական համաժողովների իրականացման ուղղությամբ: